Թալիբներն ԱՄՆ-ին առաջարկել են ժամանակավոր վերահսկողություն հաստատել Քաբուլի վրա

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքենզին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի լսումների ժամանակ, ասել է, որ արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները առաջարկել էին ամերիկյան զինվորականներին ստանձնել Քաբուլում անվտանգությունը մինչև օգոստոսի 31-ին տարհանման գործողության ավարտը: ТАСС- հաղորդմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հաղորդեց The Hill թերթը:
Նրա տեղեկություններով ՝ թալիբներն այս առաջարկն առաջ են քաշել Մակենզիի և շարժման ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում: Գեներալը մերժել է առաջարկը, քանի որ համապատասխան հրահանգներ չէր ստացել: Բացի այդ, ԱՄՆ-ն ռեսուրսներ չուներ նման գործողություն իրականացնելու համար:
Կարծիքներ