ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

 ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար: Շերմանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:

«Ժամանակն է, որ Միացյալ նահանգները կիրառի Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են Արցախում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար»,- գրել է Շերմանը:

Նա հավելել է, որ ժամանակն է նաև առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ցանկացած զենքի վաճառքը, անվտանգային օգնությունը և վարժանքները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում