Բայդենը հայտարարել Է, որ սեպտեմբերին 383 մլն դոլար Է հանգանակել նախընտրական արշավի համար
Դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը սեպտեմբերին 383 միլիոն դոլար Է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավը վարելու համար: Հոկտեմբերի 14-ին այդ մասին նա հայտնել Է Twitter-ում:
«Ձեր աջակցության շնորհիվ մենք անհավատալի գումար հանգանակեցինք՝ 383 միլիոն դոլար»,- գրել Է քաղաքական գործիչը:
Նա արձանագրել Է, որ «տակավին շատ աշխատանք Է սպասվում»: Ինչպես նշել Է Bloomberg գործակալությունը, այդ գումարը Բայդենի համար ռեկորդային Է նախընտրական արշավի ընթացքում:
Օգոստոսին նա հանգանակել Է մոտավորապես 365 միլիոն դոլար:
Կարծիքներ