Կարելի՞ է արդյոք դիմակի փոխարեն շարֆ օգտագործել
Բժշկական դիմակի փոխարեն սովորական շարֆ օգտագործելը վատ գաղափար է, քանի որ շարֆը չի կարող պահել վիրուսները, ավելին, երկար կրելու դեպքում այն բարենպաստ միջավայր է ստեղծում դրանց բազմացման համար: Այսպիսի կարծիք է հայտնել ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ելենա Աստրախանցեւան (Ռուսաստան):
Ինչպես հաղորդում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը, վիրուսներից պաշտպանվելու համար, մասնագետի խոսքով, պետք է մեկանգամյա բժշկական դիմակներ կրել: Իսկ շարֆ կամ շալ կարելի է կրել աշնան երկրորդ կեսին, որպեսզի պարանոցը տաք լինի նույնիսկ բաճկոնի առկայության դեպքում, բայց դրանցով դիմակը փոխարինել չի կարելի:
Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման համար խորհուրդ է տրվում բավականաչափ քնել, մաքուր օդին քայլել, ֆիզիկական վարժություններ կատարել, տարածքը օդափոխել, թարմ բանջարեղեն, մրգեր, ոչ յուղոտ միս եւ ձուկ ուտել, իսկ մրսածության առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետներին եւ չզբաղվել ինքնաբուժմամբ:
Կարծիքներ