Սա նյարդերի պատերազմ է, և հաղթելու է այն կողմը, որը կհաղթի ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հույզերի դաշտում. պատգամավոր

Սա նյարդերի պատերազմ է, և հաղթելու է այն կողմը, որը կհաղթի ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հույզերի դաշտում. պատգամավոր

Գիտեմ՝ զայրանում եք, երբ տեսնում եք, թե ինչպես է բարբարոս թշնամին հրետակոծում մեր եկեղեցին ու մշակույթի օջախները։ Տխրում ու կծկվում եք՝ ամեն անգամ կարդալով զոհված հերոսների անունները։ Ոգևորվում՝ լսելով մեր տղերքի հերթական սխրագործությունների մասին, սգում՝ հերոսների կորուստը։ Ուրախանում եք հաջողություններով և ընկճվում ձախողումներից։ Եռում եք՝ ներքին դավադիրների նենգություններից, վնասատուների աղմուկից, բարեկամների լռությունից։
Էմոցիաների այս փունջը սովորական պայմաններում մարդը զգում է մի քանի ամսում, թեթև դոզաներով։ Հիմա մենք բոլոր այս էմոցիաները զգում ենք ամեն օր, բոլորը միասին ու մի քանի անգամ։ Այս Էմոցիոնալ վայրիվերումները հյուծիչ են և ծանր։ Բայց երբ ձեզ կթվա, թե այլևս չեք կարող դիմանալ այս ծանրությանը, մի պահ պատկերացրեք այն վիթխարի ծանրությունն ու լարումը, որ ամեն վայրկյան զգում է զինվորը ռազմի դաշտում։ Հետո խորը շունչ քաշեք, ուղղեք ձեր մեջքը և շարունակեք վստահ կատարել ձեր գործը՝ ամենքդ ձեր տեղում։ Սա ոչ միայն հրետանու և դռոնների պատերազմ է, սա նյարդերի պատերազմ է, և հաղթելու է այն կողմը, որը կհաղթի ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հույզերի դաշտում։
Պինդ կացեք, սիրելի՛ հայրենակիցներ։ Փա՜ռք հայոց զինվորին։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում