Ադրբեջանի ԱԳՆ-ն Հունաստանում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հունաստանում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների համար։ Բաքվից հայտարարել են, որ այդպիսի որոշում է ընդունվել հունական կողմի որոշումից հետո իր դեսպանին խորհրդակցությունների համար կանչելու մասին։
Հիշեցնենք, որ Հունաստանը նախօրեին Ադրբեջանում իր դեսպանին հետ էր կանչել ադրբեջանական իշխանությունների «անհիմն եւ վիրավորական» հայտարարություններից հետո այն մասին, որ Հունաստանը հանդուրժողությամբ է վերաբերվում իր տարածքում գրոհայիններին։
Կարծիքներ