Իտալիայի ԱԳ նախարարը Գերմանիայի ընտրությունների առաջին արդյունքները համարել է՝ Եվրոպայի կողմնակիցների հաղթանակ
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն մեկնաբանել է Գերմանիայում կայացած ընտրությունների առաջին նախնական արդյունքները ՝ դրանք անվանելով հաղթանակ եվրոպական գծի կողմնակիցների համար: Նրա խոսքերը մեջբերում է ANSA գործակալությունը․
«Գերմանիայում ամեն ինչ գնում է դեպի եվրոպական գիծը կիսող քաղաքական ուժերի համոզիչ հաղթանակը: Սա հիանալի ազդանշան է: Ստացվում է, որ ինքնիշխանության կողմնակիցները կրկին պարտություն են կրել», - մեկնաբանել է իտալացի նախարարը:
Ըստ առաջին էքզիթ փոլի տվյալների՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 25,5% -ը, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը՝ 24,5% -ը:
Կարծիքներ