Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանն ստուգելու նպատակով հունիսի 29-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:
ՊՆ-ն նշում է, որ սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ:
Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և, համաձայն մարտական հաշվարկի, տվել հանձնարարականներ:
Կարծիքներ