Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, այրվում է տան տանիքի մոտ 8 քառակուսի մետր տարածք: Մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել հարակից բնակելի տների վրա կրակի տարածումը, պատասխանատուն նշեց, որ հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում