Ժենգյալով հաց՝ Արցախից եկած կանանց ձեռքով
Սիրելի՛ ընկերներ,
Ժենգյալով հացը պատրաստում է Մարտունուց ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիք, որ այս պահին բնակվում է Բյուրեղավան քաղաքում։
Ընտանիքը բազմամարդ է, կանանց և երեխաների հետ միասին եկել են նաև իրենց 80-անց տատիկն ու պապիկը։
Աշխատանքներում ներգրավված են ընտանիքի 4 անդամ։ Ընտանիքի երկու գեղեցկուհիները,ովքեր սովորում են Արցախի պետական համալսարանում և ապագա բանասեր ու իրավաբան են, զբաղվում են տուփերի ձևավորման ու կազմակերպչական հարցերով։
Անչափ համեղ ժենգյալով հացի պատրաստմամբ զբաղվում են նրանց մայրիկները, որոնցից մեկն աշխատում է դպրոցում որպես ուսուցչուհի, իսկ մյուս տիկինն աշխատում է խանութում։
Ընտանիքի տղամարդիկ և որդին այս պահին գտնվում են առաջնագծում։
Ընդունում ենք պատվերներ։
Մեկ հատի արժեքը՝ 700 դրամ։
Աբովյանում առաքումը՝ 500 դրամ։
Երևանում՝ 1000 դրամ։
Պատվերների համար խնդրում ենք գրել անձնական նամակ կամ զանգահարել 099599455 հեռախոսահամարով։
Հ.Գ Գրառումը տարածելը խիստ խրախուսվում է
Կարծիքներ