Բիչախչյանի գոլը նպաստեց «Ժիլինայի» հաղթանակին

Բիչախչյանի գոլը նպաստեց «Ժիլինայի» հաղթանակին

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ժիլինան» մրցեց «Պովաժսկա-Բիստրիցայի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով։

Հիշեցնենք՝ հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Այսպիսով` «Ժիլինան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի «Ռուժոմբերոկի» հետ, որը 6։0 հաշվով պարտության է մատնել «Կիսուցկե-Նովե-Մեստոյին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում