Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության օրն է

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության օրն է

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լինելով լեռնային երկիր՝ ցայտուն արտահայտված բարձունքային գոտիականությամբ, գտնվելով ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա, իր առանձնահատուկ կտրտված լանդշաֆտով մեր երկիրը նպաստավոր պայմաններ ունի կենդանական աշխարհի բազմազան տեսակների առաջացման համար՝ նշված է Կենդանիների պաշտպանության օրվա առիթով ՇՄ նախարարության հաղորդագրությունում:

 

Հայաստանում հաշվվում է մոտ 12 հազար կենդանի: 

Շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի, և առհասարակ, աշխարհի էկոլոգիայի անխաթարության պահպանման համար:

 

Մեր քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության գործում՝ նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում