ԱՀԿ-ում կարծում են, որ համաճարակից հետո աշխարհն ավելի բարդ խնդիրների առջև կկանգնի, քան նախկինում

ԱՀԿ-ում կարծում են, որ համաճարակից հետո աշխարհն ավելի բարդ խնդիրների առջև կկանգնի, քան նախկինում

Կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո մարդկությունը կկանգնի ավելի լուրջ մարտահրավերների առջև, որոնք կապված են աղքատության, սովի, անհավասարության, հիվանդությունների և կլիմայի փոփոխության հետ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Ժնևում ելույթ ունենալով առողջության ամրապնդմանն ուղղված 10-րդ գլոբալ խորհրդաժողովում՝ նա կոչ է արել պետություններին նպաստել տնտեսական աճին։

«Երբ պանդեմիան ավարտվի, մենք կմնանք ավելի ծանրակշիռ մարտահրավերներով, քան եղել է մինչև դրա սկիզբը ՝ աղքատություն, սով, անհավասարություն, ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, կլիմայի փոփոխության և այլն», – ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Գեբրեյեսուսի խոսքով ՝ «պանդեմիան ցույց է տվել, որ եթե առողջությունը ռիսկի է ենթարկվում, ապա ռիսկի է ենթարկվում ամեն ինչ»: Այս առումով անհրաժեշտ է առողջության արժեքի ընկալման «հիմնարար փոփոխություն»: Պետք է «նպաստել մարդկանց և մոլորակի առողջության և բարեկեցության վրա հիմնված տնտեսական աճին»:

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել առողջապահությանը վերաբերվել ոչ թե որպես «ծախս», այլ որպես «ներդրումներ մեր ընդհանուր ապագայի համար»: Ընդ որում, պետությունների ջանքերի կենտրոնում պետք է լինի բնակչության համընդհանուր ընդգրկումը առողջապահության ծառայությունների կողմից, որը սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության անկյունաքարն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում