ՊՆ դիրքերից մեկում կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է նախաքննություն

ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների, հայտնել էր, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Կարծիքներ