Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի՝ նվիրված Ալիևի Վաշինգտոն այցին

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին:
Այս մասին հայտնում են ադրբեջանակն լրատվամիջոցները՝ նշելով, որ նիստը կկայանա օգոստոսի 26-ին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։
Կարծիքներ