Տավուշում 72-ամյա տղամարդու վարած ՈՒԱԶ-ը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր

Տավուշում 72-ամյա տղամարդու վարած ՈՒԱԶ-ը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Ատավազդ Փ․-ն իր վարած ՈՒԱԶ 452 D մակնիշի ավտոմեքենայով Մ 16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ հատվածվում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արտավազդ Փ․-ն, ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 71-ամյա Սուսաննա Ե․-ն, 71-ամյա Արմեն Ե․-ն, 55-ամյա Դոնարա Ա․-ն, 48-ամյա Խալիսա Կ․-ն, 75-ամյա Սիրան Մ․-ն, 61-ամյա Արևիկ Ե․-ն և 78-ամյա Սերժիկ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել  Փրկարար ծառայության,  ճանապարհային ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:

Քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում