Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի եւ ականների որոնման եւ վնասազերծման աշխատանքները. ԱՀ ԱԻՆ
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
«Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական եւ իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային եւ կասետային շուրջ 673 ռումբ։
Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր եւ ոչնչացրել։
Գործընթացը լուսաբանել են հայկական եւ օտարերկրյա մեդիաներկայացուցիչները»,- հայտնում է ԱՀ ԱԻՆ-ը։
Կարծիքներ