Բանգկոկում բողոքների պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը կտեւի 30 օր
Անվտանգության սպառնալիքի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը, որը հոկտեմբերի 15-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքում սահմանվել Է զանգվածային հակակառավարական բողոքների պատճառով, կտեւի 30 օր կամ ավելի քիչ:
Վարչապետը լրագրողների առջեւ ելույթ Է ունեցել նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո, որտեղ պաշտոնապես հավանություն Է տրվել եւ ձեւակերպվել արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վերաբերյալ հոկտեմբերի 15-ին հայտարարված հրամանագիրը: «Մենք ստիպված ենք եղել արտակարգ դրության ռեժիմ սահմանել, բայց ես խոստանում եմ, որ դրա գործողության ժամանակաշրջանն այնքան կարճ կլինի, որքան դա հնարավոր Է: Առայժմ՝ ընդամենը մեկ ամիս: 30 օր:
Կամ ավելի քիչ: Մինչեւ այն պահը, երբ իրադրությունը կփոխվի»,-հայտարարել Է Չան-Օչան: Նա պարզաբանել Է, որ զանգվածային բողոքները Բանգկոկում, որոնք անցկացվում են «կառավարության եւ պետության կողմից բոլոր ուժերի լարման պահին COVID19-ի համավարակի պատճառով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու նպատակով», իրենցից սպառնալիք են ներկայացնում երկրում կայության ու խաղաղության համար:
Կարծիքներ