Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ կարևորը հրադադարը հաստատվեց և պահպանվի
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից հետո առաջին անգամ Արցախի նախագահը բացեց իր աշխատասենյակի դուռը, միասին ներս մտանք։ Խորհրդանշական էր...
Ինձ համար անակնկալ կերպով ստորագրված գիշերային փաստաթուղթը շատ հարցեր է առաջացրել։ Օրինակ՝ ինչպես կարող ենք մեր հողերը, պատմամշակութային օբյեկտները (հատկապես հետաքրքրվեցի Դադիվանքի մասին) գրչի մի հարվածով տալ թշնամուն։ Արցախի նախագահը հուսադրեց, որ վանքը մերն է և վերջ։ Ու բացատրեց, որ ինքն էլ է շատ ցանկացել օր առաջ դադարեցնել 45 օրյա պատերազմը։
Ընդհանրապես Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ կարևորը հրադադարը հաստատվեց և պահպանվի։ Մնացած հարցերը կլուծվեն աստիճանաբար։ Ռուս խաղաղապահների մուտքը Արցախ շատ կարևոր էր, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Գոտեպնդվեցի։
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց նաև՝ Արցախը շատ շուտով այնպիսի բնակավայր է դառնալու, որ մարդիկ հերթագրվեն՝ այստեղ բնակություն հաստատելու համար։ Բոլորին, ովքեր կցանկանան Արցախում ապրել, կտրվեն բնակարաններ, ապրուստի միջոցներ և երջանիկ ընտանիքի մոդելը դառնալու է վարակիչ։ Առաջիկա օրերին կարող են փախստական դարձած արցախցիները վերադառնալ իրենց բնակարաններ։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։ Իսկ Հադրութի և Շուշիի տարածքների բնակակիչների համար առաջիկայում կլուծվի իրենց հայրենի Արցախում ապրելու հարցը։
Ամփոփելով տպավորություններս, պետք է նկատեմ, որ Արցախի նախագահը ինչպես ռազմաճակատում էր առջևից գնում՝ զորքը հետևից, նույնպես էլ խաղաղ պայմաններում կառաջնորդի արցախցիներին՝ խաղաղ ու անվտանգ ապրել իրենց բնակարաններում։ Սուրճ էլ կխմի։)
Դե իսկ նախկին ԼՂԻՄ տարածքը՝ բոլոր բնակավայրերով, պետք է կարգավիճակ ունենա՝ անխուսափելիորոն, ինչպես արդեն հայտարարել է ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ Ֆրանսիան։
Հավատում եմ, որ դառնալու ենք օրինակելի, զարգացած երկիր։ Իսկ ուժեղի հետ ուժի լեզվով խոսելն անհնարին է։
Կարծիքներ