Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետեւանքով մահացած տղամարդիկ, պարզվել է, Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Վերելակի ընկնելու հետևանքով մահացած երկու տղամարդիկ էլ Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հինգշաբթի երեկոյան «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակն ընկել է, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք զբաղվել են վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։ Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության խախտումն է։ Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել, և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել
Կարծիքներ