ԱՄՆ-ն Իրանի 10 քաղաքացիների մեղադրել է պատժամիջոցները շրջանցելով ավելի քան 300 մլն դոլարի գործարքներ կնքելու մեջ
Այսօր հրապարակված դաշնային քրեական հայցի համաձայն՝ Իրանի 10 քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել Իրանի կառավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու գրեթե 20-ամյա սխեմայի իրականացման մեջ՝ ավելի քան 300 միլիոն դոլարի գործարքներ կնքելու ճանապարհով, ներառյալ 25 միլիոն դոլարով երկու նավթատար լցանավերի ձեռքբերումը Սան Ֆերնանդո հովտում, Կանադայում, Հոնկոնգում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում Իրանի անունից կեղծ ընկերությունների միջոցով, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Դրանից բացի, այսօր ներկայացված գույքի բռնագանձման բողոքը նախատեսում է փողերի լվացման համար 157,332,367 դոլարի տուգանք:
2020 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսի շրջանային դատարան ներկայացված բողոքում առաջադրված է Գործառնությունների եւ պատժամիջոցների դրույթները, Ֆինանսական պատժամիջոցների դրույթները եւ Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին միջազգային օրենքը խախտելու նպատակով դավադրության մեղադրանք: Ենթադրվում է, որ մեղադրյալները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է առավելագույն՝ 20 տարի ժամկետով ազատազրկում դաշնային բանտերում: Դաշնային շրջանային դատարանի դատավորը ցանկացած դատավճիռ կայացնելու է «ԱՄՆ դատավճիռների կայացման ուղեցույց սկզբունքները» եւ օրենքով նախատեսված այլ գործոններ հաշվի առնելուց հետո:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ բողոքում մանրամասն նկարագրված է «Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու տասնամյա դավադրությունը»: Սխեման իրագործելիս ամբաստանյալները, իբր, ստեղծել են եւ օգտագործել ավելի քան 70 կեղծ ընկերություններ, դրամական ծառայություններ մատուցող ձեռնարկություններ եւ բորսաներ՝ հաճախ «Պերսեպոլիս» կամ «Ռոսկո» անուններով Միացյալ Նահանգներում, Իրանում, Կանադայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հոնկոնգում: Ամբաստանյալները, իբր, նաեւ կեղծ հայտարարություններ են արել ֆինանսական հաստատություններին՝ Իրանի անունից ավելի քան 300 միլիոն դոլարի գործարքները քողարկելու համար, օգտագործելով ԱՄՆ դոլարով եւ ամերիկյան բանկերի միջոցով փոխանցված գումարները:
Բողոքում նշվում է, որ ամբաստանյալները դավադրության ամբողջ ընթացքում տեղյակ էին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին: Օրինակ՝ էլեկտրոնային նամակագրություններից մեկում ամբաստանյալները, իբր, քննարկել են ԱՄՆ կառավարության ջանքերը՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Համենեիի «միջազգային ֆինանսական ցանցը» խափանելու համար, մի կազմակերպություն, որը, իբր, նախատեսված է իրանական ժողովրդից եւ միջազգային կարգավորող մարմիններից ներդրումները թաքցնելու համար: ICloud-ի ակաունտում ամբաստանյալներից մեկը պահպանել է մամուլի համար հաղորդագրությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման մեջ կասկածվող ընկերությունների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների վերաբերյալ:
Կարծիքներ