Նա պատրաստ է ընդունել այդ մարտահրավերը․ Ինյեստան՝ Չավիի՝ Բարսան գլխավորելու մասին

Նա պատրաստ է ընդունել այդ մարտահրավերը․ Ինյեստան՝ Չավիի՝ Բարսան գլխավորելու մասին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը ներկայումս հանդես է գալիս «Վիսել Կոբեում», Diario Sport-ի փոխանցմամբ՝ ասել է, որ «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է կատալոնական թիմում աշխատելուն։ Այս մասին գրում է Armsport-ը։

-Չավին պատրա՞ստ է գլխավորել «Բարսելոնան»։

-Կարծում եմ՝ այո, պատրաստ է։ Եթե ինձ եք հարցնում, ապա ես կարող եմ Չավիին պատկերացնել «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին, որովհետև նա պատրաստվել ու սովորել է, որ գլխավորի այդ ակումբը։

Չավին այդ մարտահրավերն ընդունելու վստահություն ունի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում