Դեռ վերջնականապես չեմ որոշել, որ այլևս որպես մարզիչ չեմ աշխատելու․ Վենգեր

Դեռ վերջնականապես չեմ որոշել, որ այլևս որպես մարզիչ չեմ աշխատելու․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել, որ կարող է վերադառնալ մարզչական գործունեությանը։ Այս մասին գրում է Armsport-ը։

«Երբեմն պիտի ընդունենք, որ մեր օրերը ինչ-որ փուլում ավարտվում են։ Չեմ բացառում մարզչական աշխատանքին վերադառնալը, բայց լիովին կենտրոնացած եմ ՖԻՖԱ-ում իմ գործունեության վրա ու մնացածի մասին այնքան էլ չեմ անհանգստանում։

Միշտ կան մարդիկ, որ ասում են․ «Դու չափազանց ծեր ես», դրա համար էլ «Արսենալից» հեռանալիս ես, հավանաբար, մտածեցի, որ նրանք իրավացի են։ Բայց ես լավ մարզավիճակում եմ, ու դեռ վերջնականապես չեմ որոշել, որ այլևս որպես մարզիչ չեմ աշխատելու»,- Վենգերի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։

Արսեն Վենգերը «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում