Չեմպիոնների լիգա․ ՄՅՈՒ-ն Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր իսպանական «Վիլյառեալին» ու կամային հաղթանակ տարավ, գրում է armsport.am-ը։ Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Ալկասերը, տանտերերը հաշիվը հավասարեցրին 7 րոպե անց․ աչքի ընկավ Տելլեսը։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Կրիշտիանու Ռոնալդուն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
Սա Ռոնալդուի 178-րդ խաղն էր Չեմպիոնների լիգայում։ Այս ցուցանիշով նա ռեկորդակիր դարձավ։
Կարծիքներ