Իսպանիայի առաջնություն. Ռեալը պարտվեց Էսպանյոլին
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռեալ»-ն արտագնա խաղում մրցեց «Էսպանյոլ»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 17 րոպե անց «Ռեալ»-ը բաց թողեց առաջին գնդակը: «Էսպանյոլ»-ի կազմում աչքի ընկավ Ռաուլ դե Թոմասը: Երկրորդ կեսում տան տերերը` «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստները խփեցին երկրորդ գնդակը ևս: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեյշ Վիդալը: «Արքայական» ակումբի հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հեղինակության գնդակը խփեց Կարիմ Բենզեման:
Այս պարտությունից հետո էլ «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 17 միավոր:
Կարծիքներ