Արարատում բախվել են «ԳԱԶ 3108»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Դալար-Այգեստան-Դվին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Վահագն Սարգսյանի վարած «ԳԱԶ 3108» մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Մկրտչյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում։
Վթարի հետևանքով վարորդներից Վ․ Մկրտչյանը հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։


Կարծիքներ