ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը մասնակցել է «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։
Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գործունեությունը և սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած տարեկան համաժողովի արդյունքները, ինչպես նաև 2021 թ․ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում, և այդ առումով կարևորել է աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային համակարգի (E-labor) ստեղծումն ու ներդրումը։ Համակարգը թույլ է տալու բարելավել Տեսչական մարմնի ներքին կարողություններն ու հստակ հաշվառում իրականացնել այն տնտեսավարողների վերաբերյալ, ում նկատմամբ կատարվում է վերահսկողություն։
«E-labor համակարգը հնարավորինս արագ ներդնելու դեպքում կլինենք ԱՊՀ երկրների շրջանում առաջին երկիրը, որ նման էլեկտրոնային գործիք կունենա»,- ասել է Հ․ Ավագյանը։
Իվան Շկլովեցը ներկայացել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի փորձը, տեսչական մարմնի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքները, մասնավորապես՝ էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմը և ռիսկերի բողոքարկման համակարգը։
«Ներկայումս աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատանքային շուկայի ձևավորման ուղղությամբ, որին մասնակցելու է նաև Հայաստանը»,- ասել է Ի. Շկլովեցը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի վերաբերյալ համատեղ հայեցակարգի մշակման հարցեր։
Կարծիքներ