Աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար։
Կարծիքներ