Գտաշեն գյուղի տներից մեկի բակում անասնակեր է այրվել

 Գտաշեն գյուղի տներից մեկի բակում անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:43-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել է 2170 հակ անասնակեր, ցորեն և գարի՝ մոտ 10 կգ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում