Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը:
Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել է դատապարտյալների համար նախատեսված երկարաժամկետ տեսակցության սենյակներին: Սուրեն Պապիկյանը շրջել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տարածքային կարողություններին:
Շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին:
Կարծիքներ