ՊՆ-ն կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։
Տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։
Կարծիքներ