ՔՏՀԱ տեսչական մարմինը խստացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Արարատի մարզում

ՔՏՀԱ տեսչական մարմինը խստացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Արարատի մարզում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 8-ից ավելացրել և խստացրել է հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացվող վերահսկողության պարբերականությունը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան տեսչական մարմինների մասնագետները, տեսուչները մշտադիտարկել են Կենտրոն վարչական շրջանով, մասնավորապես Աբովյան պուրակի և դրան հարակից տարածքներով երթևեկող հասարակական տրանսպորտի աշխատանքը։

106 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է 21 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ՝ վարորդների ու ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով։

Օրվա երկրորդ կեսից վերահսկողությունը տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ- Ագաթանգեղոս խաչմերուկին հարակից կանգառներ ու Խանջյան փողոց։

ՀՀ Արարատի մարզում, մասնավորապես Նոր Խարբերդ համայնքի վարչական տարածքում ուսումնասիրվել են «Լիգա», «Գրիգորյաններ Տրանս Սերվիս», «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունների սպասարկմանը հանձնված 10 տրանսպորտային միջոցներ։ Բացահայտվել են վարորդի կողմից դիմակ չկրելու, փոխադրամիջոցներում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, ինչպես նաև իրազեկման թերթիկի բացակայության դեպքեր։ Դրանց վերաբերյալ կազմվել է վարչական 10 արձանագրություն։

Հանրային տրանսպորտի նկատմամբ խստացված վերահսկողությունը ՀՀ ամբողջ տարածքում կշարունակվի նաև հանգստյան օրերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում