ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ ձին

ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ ձին

ԱՄՆ-ում 20 տարեկան հասակում սատկել է Big Jake անունով աշխարհի ամենաբարձրահասակ ձին, հայտնում է WMTV–ն:

Big Jake-ի անունը 2010-ին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 210 սանտիմետր հասակի շնորհիվ: Ջեյքը Բրաբանսոն ցեղատեսակի է. դրանք, որպես կանոն, խոշոր և մկանուտ ձիեր են, բայց նույնիսկ նրանք հազվադեպ են արդքան բարձր հասակ ունենում, նշում է հեռուստաալիքը:

Վիսկոնսինի ֆերմերները, որտեղ ապրում էր ձին, սգում են նրա մահը և նրան անվանում «արտասովոր տաղանդավոր» և «ազնիվ» կենդանի: Հաղորդավարը նշում է, որ Ջեյքն իր համար ավելին էր քան հասարակ կենդանին, իսկ հարաբերությունները «առանձնահատուկ» էին:

«Ջեյքը գերաստղ էր, և ես դա ասում եմ ոչ միայն այն պատճառով, որ նա մերն էր», – ասել է Սմոկի Հոլլոու ֆերմայի սեփականատեր Ջերի Գիլբերտը:

Գիլբերտների ընտանիքը նախատեսում է անմահացնել Big Jake- ի հիշատակը՝ դատարկ թողնելով այն վայրը, որտեղ նա ապրում էր, և նրա լուսանկարով և անունով ցուցանակ դնելով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում