Երեխաներին տանեն մանկատուն, տարեցներին էլ ծերանոց, որ տուն վարձելու հնար ունենա՞ն

Երեխաներին տանեն մանկատուն, տարեցներին էլ ծերանոց, որ տուն վարձելու հնար ունենա՞ն

Արցախում պահպանվել է մեծ ընտանիքներով ապրելու ավանդույթը։ Անգամ փոքր ընտանիքները 8 անդամից են բաղկացած։ Հիմնականում բազմազավակ են․ բռնի տեղահանված մեր հայրենակիցներից մոտ 30 հազարը երեխաներ են։

Չեմ ուզում խոսել մեծ ընտանիքներում մեծացած երեխաների արժեհամակարգի մասին, մեծերի հանդեպ ունեցած նրանց հարգանքի մասին։ Առհասարակ , երեխաների մոտ ձևավորված շատ որակներ նրանց քանակի մեջ է, մանկուց սովորում են ունեցածը կիսել, կռվել ու հեշտ հաշտվել, հոգ տանել իրար մասին, նեցուկ լինել ծնողներին, տնտեսել, անկախ տարիքից, թե քանի ամսով կամ տարով է մեծ, առաջնեկը համարվում է մեծ, ավելի շուտ են մեծանում այսպիսի ընտանիքի երեխաները, իսկ մեծերի կողմից փորձառության փոխանցումը մի հետաքրքիր ինստիտուտ է, որը ոչ մի դպրոց ու հալասարան չի փոխարինի։

Այսքանը ինչու եմ գրում։

Տուն ենք փնտրում, տանտերը ՝

— Եթե երեխա ունեն, չեմ տա։

— Եթե տատի-պապի-ով են, չեմ տա։ Սա ինչ մոտեցում է։

Երեխաներին տանեն մանկատուն, տարեցներին էլ ծերանոց, որ տուն վարձելու հնար ունենա՞ն․․․ 

Լիլիթ Ստեփանյան
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում