Հարկավոր էր կատարել որոշակի գումարի սահուն դոլարային ինտերվենցիա և հաստատ չէինք ունենա այս խայտառակ վիճակը
Հետաքրքիր է, որ ՀՀ Կենտրոնական Բանկը արդեն դառը փորձ ուներ, թե մարդկանց հզոր ներհոսքերը ինչ ցնցումներ են առաջացնում արտարժույթի շուկայում: Եվ երբ սկսվեց արցախահայերի տեղափոխումը Հայաստան, արդեն պարզ էր, որ ահռելի քանակի դրամ է մտնելու, որի մեծ մասը վերածվելու էր արտարժույթի տարբեր պատճառներով:
Կարծում եմ, հարկավոր էր կտրուկ սահմանափակել արտարժույթի վաճառքը, օրինակ, 10 օր թույլատրել վաճառել 1 անձի ոչ ավել 100$-ից, ԶԼՄ-ներով տանել բացատրական աշխատանք խուճապային տրամադրություններ չստեղծելու համար, կատարել որոշակի գումարի սահուն դոլարային ինտերվենցիա և հաստատ չէինք ունենա այս խայտառակ վիճակը..
Կարծիքներ