Համացանցում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի մասնակցությամբ տարածված տեսանյութը կեղծ է, նկարահանվԵԼ Է 2018թ-ին
Համցանցում մի շարք լրատվամիջոցների և օգտատերերի կողմից, ովքեր ակնհայտորեն քաղաքական նպատակներն են հետապնդում, այսօր սկսեց շրջանառվել մի տեսանյութ, իբրև թե վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր երեկոյան գտնվում էր ակումբներից մեկում,- այս մասին կիրակի գրել է ArmeniaNews-ը։
Մեզ հաջողվեց պարզել տեսանյութի իսկությունը, իրականում դա դեռևս 2018 թվականին նկարահանված տեսանյութ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է ինչ-որ միջոցառման։ Ի դեպ, մեզ հաջողվեց գտնել նաև այդ նույն օրը արված ու համացանցում հրապարակված լուսանկարներ։
Դատելով լուսանկարների հրապարակման ամսաթվից՝ կարող ենք փաստել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ ավելի ուշ, քան 2018 թվականի հուլիսի 29-ը։
Կարծիքներ