ԱՄՆ-ի առևտրի նախարարության ղեկավարը նոյեմբերի 15-ից 18-ը առաջին պաշտոնական այցը կկատարի Ասիա

ԱՄՆ-ի առևտրի նախարարության ղեկավարը նոյեմբերի 15-ից 18-ը առաջին պաշտոնական այցը կկատարի Ասիա

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն նոյեմբերի 15-18-ը կայցելի Ճապոնիա, Սինգապուր և Մալայզիա։ Սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Ասիա՝ Առևտրի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն նոյեմբերի 15-18-ը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Ասիա, նա կհանդիպի Ճապոնիայի, Սինգապուրի և Մալայզիայի պետական ​​պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Նախարար Ռայմոնդոն կայցելի Հնդկական և Խաղաղ օվկիանոսներ՝ հաստատելու մեր հավատարմությունը և ամրապնդելու մեր տնտեսական հարաբերությունները դաշնակիցների և հիմնական գործընկերների հետ», - ասված է կիրակի օրը ԱՄՆ Առևտրի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ուղևորության շրջանակներում Ռայմոնդոն մտադիր է, մասնավորապես, քննարկել մատակարարման շղթաների կայունությունը, թվային տնտեսությունը և տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում