Հայաստանում գործող մի շարք սուպերմարկետներ դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը

Հայաստանում գործող մի շարք  սուպերմարկետներ դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը

Հայաստանում գործող մի շարք  սուպերմարկետներ, այդ թվում`  «Երևան Սիթի», «Նոր Զովք», «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերը,  դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը:

«Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:
Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է,
Աստված պահապան Հայ ժողովրդին»,- ասված է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան  սիթի»-ի հայտարարության մեջ։

««Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը իր որոշման համաձայն դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:  
Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:  
Հորդորում ենք մնացած սուպերմարկետներին ևս հրաժարվել թուրքական արտադրանքներից»,- ասված է սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ :   

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար` հայտնելով, որ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում