Երևանի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Երևանի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետի տեղակալը աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Սուրեն Ամիրյանի հետ այցելել է EpiCURA բժշկական կենտրոն:

Վերջինս հայտնի է գերժամանակակից, առավելագույն ավտոմատացված լաբորատոր ծառայությունների մատուցման համակարգերով:

Այցի նպատակը գործընկերների հետ փորձի փոխանակումն է՝ հետագայում Երևանի առողջապահական համակարգում լաբորատոր ծառայություններն արդիականացնելու և կենտրոնացման գործընթացում լավագույն փորձն ու հնարավորությունները ներդնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում