Ֆրանսիան նոր թվային հարկ կսահմանի տեխնոլոգիական հսկաների համար, ինչը կարող է զայրացնել ԱՄՆ-ին
Ֆրանսիան այս տարի նոր թվային հարկ կսահմանի տեխնոլոգիական հսկաների համար, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ սակագներին ֆրանսիական ապրանքների համար:
«Այս հարկին ենթակա ընկերությունները ծանուցվել են»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, մասնավորապես` նկատի ունենալով ԱՄՆ-ի Google, Amazon, Facebook եւ Apple ընկերությունները, որոնք Ֆրանսիայում հայտնի են որպես GAFA, փոխանցում է AFP-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հարկը տեխնիկական ծանր քաշի անարդարացի թիրախավորում է անվանել եւ անցյալ տարի 25 տոկոսանոց սակագներով էր սպառնացել 1.3 միլիարդ դոլարի ֆրանսիական ապրանքների համար, այդ թվում` կոսմետիկայի եւ հայտնի բրենդային պայուսակների:
Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրները հասարակական ծանր ճնշման տակ են` ԱՄՆ անդրազգային ընկերություններին իրենց եկամտի մեծ մասը հարկերի տեսքով վճարելու համար այն երկրներում, որտեղ դրանք աշխատում են: ԵՄ օրենսդրության համաձայն` ամերիկյան ընկերությունները կարող են հայտարարագրել իրենց շահույթը մեկ անդամ երկրում, եւ նրանք հիմնականում ընտրում են ցածր հարկերով իրավասություններ, ինչպիսիք են Իռլանդիան կամ Նիդեռլանդները:
2019 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը երեք տոկոսանոց եկամտահարկ էր սահմանել կողմնակի ռիթեյլերներին առցանց վաճառքի տրամադրումից, ինչպիսին է Amazon's Marketplace-ը, ինչպես նաեւ թվային գովազդից եւ մասնավոր տվյալների վաճառքից:
Այդ տարի հարկերը 350 միլիոն եվրո բերեցին, եւ սպասվում է, որ առաջիկա տարիներին այդ գումարը կայունորեն կաճի: Սակայն անցյալ տարի Փարիզը պայմանագիր կնքեց Թրամփի վարչակազմի հետ` հարկերի գանձումը կասեցնելու մասին` միաժամանակ ձգտելով գլոբալ թվային հարկային պայմանագրի կնքմանը Համաշխարհային համագործակցության եւ զարգացման կազմակերպության հովանու ներքո:
Սակայն այս հարցում առաջընթաց չարձանագրվեց, եւ հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը դադարեցրեց բանակցությունները:
Հոկտեմբերին Համաշխարհային համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը խոստովանեց, որ գործարքը մինչեւ հաջորդ տարի դժվար թե կայանա, հիմնականում` այս առաջարկությունների հետ ԱՄՆ-ի անհամաձայնության պատճառով: Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան եւ եվրոպական այլ երկրներ եւս հայտարարել են թվային հարկի ներդրման մասին:
Կարծիքներ