Սիթին հաղթեց Օլիմպիակոսին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Սիթին հաղթեց Օլիմպիակոսին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղում վճռորոշ եղավ խփված միակ գնդակը: 36-րդ րոպեին հյուրերից հաղթական գոլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը:

Այս հաղթանակից հետո «Սիթին» ունի 12 միավոր ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Հունական թիմը 3 միավորով երրորդ հորիզոնականում է և, ամենայն հավանականությամբ, կպայքարի ԵԼ-ի ուղեգիր տվող երրորդ հորիզոնականի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում