Օրը բարի չէր ռուսաստանցի բիզնեսմենի, Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի և Կտրիճ Ներսիսյանի համար. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:
«Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Օրը բարի չէր իրենց լրագրող կոչող վարձկանների, ռուսաստանցի բիզնեսմենի, Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի և Կտրիճ Ներսիսյանի համար, քանի որ Վաղարշապատը պաշտպանեց ժողովրդավարությունը, անկախությունն ու խաղաղությունը:
2026-ին նույնը պիտի անենք ամբողջ Հայաստանում»,- գրել է Ռուբինյանը:


Կարծիքներ