Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը. ԱԺ նախագահի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլև մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը և արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը:
Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն և անկոտրում կամք:
Թող ուսումնառության յուրաքանչյուր քայլը մոտեցնի ձեզ ձեր երազանքներին` նպաստելով մեր երկրի զարգացմանը:
Շնորհավո՜ր օրդ, սիրելի ուսանող»,- ասված է ուղերձում:


Կարծիքներ