Սպասվում է թաց ձյուն

Սպասվում է թաց ձյուն

Երևան քաղաքում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։

Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ը՝ ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում