Ավելի քան 130 բարեկարգ բակային տարածքներ Երևանում՝ 2025-ի այս աշխատանքներն իրենց ծավալով աննախադեպ են. Տիգրան Ավինյան

Ավելի քան 130 բարեկարգ բակային տարածքներ Երևանում՝ 2025-ի այս աշխատանքներն իրենց ծավալով աննախադեպ են. Տիգրան Ավինյան

2025 թ. Երևանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածքներ:  Այս մասին քաղաքապետը հայտնել է գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

2024 թ. ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն հարմարավետ պայմաններ են ապահովվել ևս շուրջ 130 բակում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա աշխատանքները: 

«Տասնյակ այս բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումը իրականում մեր ծրագրերի ամենակարևոր բաղադրիչն են, որով մենք  վերակենդանացնում ենք մեր բակերում եղած միջավայրը, որոշ դեպքերում նաև զրոյից ձևավորում այդ միջավայրը: Այս ծրագրերով մենք երեխաների համար ստեղծում ենք հնարավորություն՝ ունենալու իրենց խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը, առհասարակ մարդկանց հանգստի համար կառուցում ենք հարմարավետ, բարեկարգ ու հասանելի հատվածներ: Այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են: 2022 թ.-ից սկսած մոտավորապես մենք այս տեմպերով ենք իրականացրել աշխատանքները, սա նշանակում է, որ Երևանում հարյուրավոր բակեր են վերակառուցվում, և այս բակերը, վստահորեն, իրենց հետքը թողնելու են մեր բակային միջավայրի ու, հույս ունենք, որ թողնելու են նաև մեր ֆուտբոլային ապագայի վրա»,- նշել է քաղաքապետը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում