Սաթիկը թուրքական ֆեյքերի հայկական շարունակությունն ա դարձել. Ղազարյան
Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կողմից թուրքական OdaTV-ի ֆեյք լուրի տարածմանը:
«Սաթիկը թուրքական ֆեյքերի հայկական շարունակությունն ա դարձել։ Ինքն էդքան ապուշ չի, որ չտարբերի թուրքական ֆեյքը լրատվությունից։ Հետևաբար, որն ա էն մոտիվացիան, որ ստիպում ա Սաթիկին թուրքական քարոզիչ աշխատել։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր վարչապետին վերաբերող հերթական կեղծ տեղեկատվության մասին՝ նշելով, որ «OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։


Կարծիքներ