Երևան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը. կքննարկվի «Թրամփի ուղու» հետ կապված ԱՄՆ նախագահի տեսլականը
Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպան Քվինը դիմավորեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, որը ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով։
Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբինյանի հետ:
Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Կարծիքներ