Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը վաղուց հայտնի էր. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի էր վաղուց, ուստի Անկարայի ներկայիս հայտարարությունները կանխատեսելի են:
Դիվանագետի խոսքով, տարածաշրջանում ներկա սրացումն առաջին դեպքը չէ, երբ «այս խնդրահարույց իրավիճակը սառեցված փուլից անցնում է բաց փուլ»:
Պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը նման կտրուկ դիրքորոշում չի դրսևորում, Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի հակամարտությունների կարգավորման իր մեթոդները:
Կարծիքներ