Ռազմա-դիվանագիտական միջամտությունը Բաքվի համար ունենում է բացասական հետևանքներ
Ինչու՞ են խոսում թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու մասին։ Պատճառները շատ չեն կարող լինել` կա՛մ ադրբեջանական զինուժն այլևս խնդիրների է բախվել, կա՛մ Հայաստանի օգտին երրորդ կողմի (Ռուսաստան, հնարավոր է` Ֆրանսիա, Իրան) ռազմա-դիվանագիտական միջամտությունը Բաքվի համար արդեն իսկ ունենում է կոնկրետ բացասական հետևանքներ` էլ ավելի վատ հեռանկարով։ Բայց ինչ եմ ուզում ասել` թուրքերին ու ադրբեջանցիներին թվում է, թե նման կերպ կարող են իրավիճակ փոխել։ Այնինչ, իրենք իսկ այլ տարբերակ չեն թողնում ո՛չ ռուսներին, ո՛չ պարսիկներին, ո՛չ էլ անգամ եվրոպացիներին։ Սա մեզ օգնեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ցցուն օրինակը Էլչիբեյի օրոք էր։ Սա օգնելու է նաև հիմա։
Սարգիս Հարությունյան
Կարծիքներ