Անհայտ անձը ներկ է լցրել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կիսանդրու վրա
Կիրակի օրը անհայտ անձը ներկ է լցրել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կիսանդրու վրա Նյու Յորքի Union Square հրապարակում, որի մահը նախորդ մայիսին հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի ընդդեմ ոստիկանության դաժանության: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը :
Ինչպես երեւում է դեպքի վայրից արված կադրերում, ConfrontArt-ի ակտիվիստները փորձում են լվանալ ներկը և քանդակը վերադարձնել նախնական տեսքին: Երկու այլ աֆրոամերիկացիների արձանները ՝ Բրիոն Թեյլորը, որը սպանվել էր մարտին ոստիկանական հարձակման արդյունքում և անցյալ տարի մահացած կոնգրեսական Ջոն Լյուիսը, հրապարակում անվնաս էին:
Կարծիքներ